Թալիբները գրավել են Աֆղանստանի Զաբուլի հարավային նահանգի մայրաքաղաքը. AP |armenpress.am|

 armenpress.am:  «Թալիբան» արմատական շարժման զինյալները գրավել են Քալաթ քաղաքը՝ Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի վարչական կենտրոնը: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների մի ներկայացուցչի:

Նրա տվյալներով՝ քաղաքի պաշտոնյաները գտնվում են մերձակա ռազմական ճամբարում եւ պատրաստվում են տարահանման:

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետությունում տեղի Է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» շարժումը սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Մի շարք բաց աղբյուրների տվյալների համաձայհամաձայն՝ ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 60-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով