ԱՄՆ-ը սկսել է լրացուցիչ զորքերի տեղակայումը Քաբուլում |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ամերիկյան լրացուցիչ զորակազմի հիմնական մասի տեղակայումն Աֆղանստանում կավարտվի այս շաբաթվա վերջին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Խոսքը Քաբուլի օդանավակայանում 3 հազար զինվորականի ժամանակավոր տեղակայման մասին է: Միացյալ Նահանգների զինվորականները կապահովեն երկրից հեռացող ամերիկացի դիվանագետների և քաղաքացիական այլ մասնագետների անվտանգությունը:

Քիրբին հայտնել է, որ «Թալիբան» շարժման ուժերն այս պահին սպառնալիք չեն ներկայացնում Աֆղանստանի մայրաքաղաքի համար, սակայն փորձում են Քաբուլը մեկուսացնել երկրի մյուս հատվածից: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով