tert.am: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10 -ից մինչև հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի Կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակում տեղակայված 51 քանդակ հեռացվել է, և տարածքն ամբողջությամբ մաքրվել է:
Այս մասին հայտնում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)՝ մտահոգություն հայտնելով վերոնշյալ արվեստի գործերի ճակատագրի առնչությամբ, որոնք այդ թանգարանի սեփականությունն են:
Կազմակերպությունը պահանջել է ադրբեջանական իշխանությանից բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը և պարզաբանել՝ արդյոք քանդակների հեղինակները կամ բնապահպանները ներգրավված են եղել դրանց տեղահանման գործընթացին:
Ավելի մանրամասն՝ tert.am-ում։