Ֆրանսիայի դեսպանատունը վերսկսում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը

Օգոստոսի 18-ից վերսկսվում է կարճաժամկետ վիզայի բոլոր կատեգորիաների տրամադրումը Եվրոպական միության կողմից ճանաչված պատվաստումների ամբողջական սխեմայով (Pfizer, Moderna, AstraZeneca et Johnson & Johnson) պատվաստված և ժամկետանց վիզա ունեցող անձանց համար։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան լրատվական ծառայությունը։

Վիզայի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ պայման է տրամադրել պատվաստման ապացույց:

Կայքում նշված կատեգորիաներին չհամապատասխանող դիմումները, ներառյալ` տուրիստական վիզայի համար առաջին անգամ դիմողների​​ դիմումները, չեն ընդունվի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով