Առաջարկվում է պատվաստվել ռիսկի խմբերում գտնվող անձանց՝ վիրուսի շրջանառությունը նվազեցնելու նպատակով. ԱՆ պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում հարցուպատասխան է հրապարակվել քաղաքացիներին հուզող հարցերից մեկի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև:

Հարց – Արդյոք կամավոր պարտադրանք չէ՞, երբ աշխատող քաղաքացուն երկընտրանքի առաջ եք դնում՝ պատվաստվել կամ ամիսը երկու անգամ սեփական միջոցներով ՊՇՌ թեստ հանձնել։

Պատասխան – Հայաստանի Հանրապետությունում պատվաստումները կամավոր են։ Սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության վտանգավորությունն ու բարձր վարակելիությունը՝ առաջարկվում է պատվաստվել ռիսկի խմբերում գտնվող անձանց՝ վիրուսի շրջանառությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով։

Ուսուցիչներն ընդգրկված են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբում։ Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ առաջարկվող նախագծով որոշակի սահմանափակումներ առաջարկվում են ոչ միայն ուսուցիչների, այլև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների և այլ անձանց համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն