Ուժեղ կարկուտը վնասել է Գեղարքունիքի 10 համայնքների բերքը |hetq.am|

hetq.am: Օգոստոսի 14-ին ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի 10 համայնքներում: Վնասվել են բանջարբոստանային մշակաբույսերն ու պտղատու այգիները:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կարկուտից տուժած համայնքներում ձևավորվել են վնասը գնահատող հանձնաժողովներ, որոնք արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների մասնակցությամբ պետք է արձանագրեն վնասները, փաստաթղթավորեն և ուղարկեն մարզպետարան:

Ըստ վարչության պետի՝ այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչ վնասի մասին է խոսքը: Որոշակի ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե բույսն ինչ աստիճանի է վնասվել, վերականգնվելու հնարավորություն կա, թե ոչ:

«Վատն այն է, որ մարդիկ գյուղապահովագրության պայմանագրեր չեն կնքում: Դեռ չեն վստահում ապահովագրող ընկերություններին: Բայց ով պայմանագրեր կնքում է, որոշ չափով փոխհատուցում ստանում է»,- հավելեց Մարտին Պետրոսյանը:

Շարունակությունը՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով