|panarmenian.net|

panarmenian.net: Ռուսաստանը չի շտապի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ մտած «Թալիբան» շարժման ճանաչման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում։

Նա ասել է, որ դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ պատասխանատվությամբ կղեկավարեն երկիրը թալիբները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ հարցում ոչ ոք շտապել չի պատրաստվում։ Ճանաչումը կամ չճանաչումը կախված կլինի նոր իշխանությունների վարքից։ Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչ պատասխանատվությամբ են նրանք կառավարելու երկիրը առաջիկայում։ Եվ ըստ այդմ ՌԴ ղեկավարությունն անհրաժեշտ եզրակացություններ կանի»,-ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով