Տրիպոլիում մարտեր են վերսկսվել Քադաֆիի կողմնակիցների և Ազգային անցումային խորհրդի զորքերի միջև |tert.am|

tert.am: Տրիպոլիի փողոցներում փոխհրաձգություն է սկսվել Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի մի քանի տասնյակ կողմնակիցների զինված խմբերի և Ազգային անցումային խորհրդի (ԱԱԽ) զորքերի միջև. այս մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:

Ինչպես տեղեկացնում են ականատեսները` ուրբաթ օրը, մայրաքաղաքի Աբու-Սալիմ թաղամասում մի խումբ մարդիկ են հայտնվել, ովքեր Ջամահիրիայի նախկին ղեկավարի օգտին կարգախոսներ են վանկարկել:

Որոշ ժամանակ անց Աբու-Սալիմ են ժամանել բեռնատարներ` ԱԱԽ զինվորներով: Նրանց և Քադաֆիի կողմնակիցների միջև փոխհրաձգություն է սկսվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով