Վրաստանում պաշտպանության ուժերը կներգրավվեն պատվաստումների արդյունավետ անցկացման համար |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի պաշտպանության ուժերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստումների արդյունավետ անցկացման համար: Համապատասխան կարգադրություն է հրապարակել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Վրաստանի Սահմանադրության 72-րդ հոդվածի 2-րդ կետի և «Արտակարգ դրության մասին» Վրաստանի օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով պատվաստումներն արդյունավետ անցկացնելու համար պետք է գործի դնել Վրաստանի պաշտպանության ուժերը»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով