tert.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի իր տեսաուղերձում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը «սիրո դրսևորում» է սեփական անձի և շրջապատի հանդեպ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սուրբ աթոռի մամուլի ծառայությանը:
«Պատվաստվել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութերով, որոնք հաստատվել են իրավասու մարմինների կողմից, սիրո դրսևորում է: Եվ նպաստել նրան, որ մարդկանց մեծամասնությունը պատվաստվի, նույնպես սիրո դրսևորում է, սիրո ինքներդ ձեր, հարազատների և ընկերների, բոլոր ժողովուրդների նկատմամբ»,- ասել է սրբազան քահանայապետը: