Հայաստան է բերվել COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութի նոր խմբաքանակ

ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցությունների շնորհիվ ձեռք է բերել և արդեն Հայաստան է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափը նախատեսված է 100 հազար հոգու համար։ Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։ Օգտվեք առողջ լինելու Ձեր իրավունքից, պետությունը անվճար հիմունքներով բոլորի համար ապահովում է պատվաստանյութ, որը մեզ կպաշտպանի COVID-19-ի ծանր ընթացքից և մահվան ելքերից»,- նշել է Ավանեսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով