Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել

ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 13:41-ին Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք գրանցվել է  3.3 մագնիտուդով երկրաշարժ։

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ցնցումը գրանցել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտում օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով