Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվել է. պաշտպան |tert.am|

tert.am: Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է պաշտպան Մելքոնյանը։

«Վերաքննիչ բողոք ներկայացնելու ենք, բայց եթե էլի պատճառաբանեն, որ համակարգիչները չեն աշխատում, ու ձեռքով են մակագրելու, ապա բողոքը կդառնա անիմաստ։ Մնացական Մարտիրոսյանը Մենուա Հովսեփյանին ուղարկեց «Արմավիր» ՔԿՀ»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է Գորիսի համայնքապետարանի աշխատակցուհի Արմինե Չոպչունցին, ապա Հովսեփյանի պաշտպանն ասել է, որ տեղյակ է, որ նա չի կալանավորվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն