2021-08-19-3e5b242b-feb8-4a57-9f67-1facfb36de48.webp

Արցախում երեկ կատարվել է 46 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Արցախում օգոստոսի 18-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 հազար 992 քաղաքացու հետազոտություն, որից 1012-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն