Չենք կարող Ռուսաստանին թույլ տալ վերահսկել իրավիճակն Աֆղանստանում. Բորել |tert.am|

tert.am: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը չի կարող թույլ տալ Ռուսաստանին և Չինաստանին վերահսկել Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:

«Մենք չենք կարող թույլ տալ Չինաստանին և ՌԴ-ին վերահսկել իրավիճակն Աֆղանստանի շուրջ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի ասել է Բորելը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների առաջ:

Նրա խոսքով՝ ներկա պահին քննարկվում է Աֆղանստանի ապագան, ազգային միասնության կառավարության հնարավոր  ձևավորումը, որում կարող են տարբեր քաղաքական ուժեր մասնակցել, այդ թվում՝ նախկին կառավարության ներկայացուցիչներ:

«Մենք բախվում ենք բոլորովին նոր ողբերգական իրականության հետ Աֆղանստանում: Դա իրական աղետ է աֆղանների համար, Արևմուտքի հեղինակության համար, միջազգային հարաբերությունների զարգացման համար»,- հավելել է Բորելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև