2021-08-19-60ac7b98-df7a-44e6-a024-932d73bd9d45.jpg

Արտակ Բեգլարյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության ղեկավարությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանի բանկերի միության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի գլխավորությամբ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ Արտակ Բեգլարյանը պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու Հայաստանի բանկերի միության առաքելությունը՝ ընդգծելով, որ Արցախը հիմա, առավել քան երբևէ, ունի համայն հայության աջակցության կարիքը ոչ միայն խոսքով, այլև հաճախակի այցելություններով:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ընդգծել է, որ այս այցը նշանավորվում է կրթության համակարգի հետ համագործակցության հերթական առարկայական օրինակով, ինչի ապացույցը 15 կրթօջախի վերազինումն է համակարգչային տեխնիկայով: Ս.Սարգսյանը վստահեցրել է, որ Արցախի կրթության բնագավառին աջակցությունը լինելու է շարունակական:

Պետական նախարար Ա. Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով մի շարք դպրոցների ցուցաբերված աջակցության համար, անդրադարձել է հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին, այդ թվում՝ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը միտված ջանքերին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն