Վերսկսվել են հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրասնպորտային անվտանգության մասնագետները, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  մասնագետները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում օգոստոսի 19-ի վաղ առավոտից վերսկսել են Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի նկատմամբ համատեղ մշտադիտարկման աշխատանքները։

Տեսչական մարմինների մասնագետներն ու Պարեկային ծառայողները կանգառներում, ինչպես նաև շրջիկ կարգախմբերով մշտադիտարկել են մոտ 200 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են իրավախախտման մի շարք դեպքեր։ Վերահսկողության արդյունքում որոշ դեպքերում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, որոշ դեպքերում՝ գրավոր նախազգուշացումներ։ Մի քանի խախտումների դեպքում էլ կազմվել են վարչական արձանագրություններ։

«Տեսչական մարմինների կողմից Երևանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական»։

Կրկին հիշեցնում ենք, որ պետք է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, փակ տարածքներում պարտադիր դիմակ կրել,- հայտնում են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն