2021-08-20-be40d17f-6cc0-433f-9cc3-44460cab0bd9.png

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար. ՍԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգայցերը

Այսօր Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են covid-19-ը վարակի տարածմամբ պայմանավորված ստուգայցերը իրացման ցանցի խոշոր տնտեսավարողների մոտ: Թիրախում եղել են Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների տնտեսավարողները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը, որոշ սուպերմարկետների նշանակված աշխատակիցներ հաճախորդներին մուտքի մոտ տվել են դիմակներ:

Հիշեցնենք կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջները. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Ստուգայցերը շարունակվելու են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն