Բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Ազատության հրապարակը պարբերաբար մաքրվում է

Բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի Ազատության հրապարակը պարբերաբար մաքրվում է հեծանիվներից, մանկական մեքենաներից և ինքնագլորներից: Դրանք պահվում են համապատասխան պահեստարաններում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 
 
Այդուհանդերձ, որոշ տնտեսվարողներ շարունակում են հեծանիվների և այլ սարքերի վարձույթ իրականացնել նշված հատվածում:
 
Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների գործողությունները շարունակական են լինելու՝ մինչև հրապարակը վերջնականապես մաքրվի հետիոտն երթևեկության անվտանգությունը խաթարող տարրերից:
Возможно, это изображение (велосипед)
Возможно, это изображение (велосипед)
Возможно, это изображение (мотоцикл и в помещении)

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն