Թուրքիայում աֆղան փախստականների թիվը 300 հազար է. Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է մամուլում և ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվող տեղեկությանը, թե իբր Թուրքիայում 1,5 մլն աֆղանստանցի փախստական կա։

Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ տարբեր շրջանակների կողմից բարձրաձայնվող թվերը կեղծ են, և Թուրքիայում այս պահի դրությամբ գտնվում է 300 հազար աֆղան փախստական։

Էրդողանը նաև վերահաստատել է Աֆղանստանում նոր կառավարություն ձևավորող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ երկխոսության թուրքական կողմի պատրաստակամությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով