tert.am: Շուրջ 12 000 արտասահմանցի և Աֆղանստանի քաղաքացի, որոնք աշխատելիս են եղել դեսպանություններում և միջազգային մարդասիրական կառույցներում, հեռացել են երկրից այն պահից, երբ «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները մտել են մայրաքաղաք:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, տարհանման գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ վտանգ կա, և իրենք չեն ցանկանում բախումներ ունենալ թալիբների հետ Քաբուլի օդանավակայանում:
Ավելի մանրամասն՝ tert.am-ում