ԱՄԷ-ն ժամանակավոր ապաստան կտրամադրի Աֆղանստանի 5000 քաղաքացիների համար |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Արաբական Էմիրությունները Միացյալ Նահանգների խնդրանքով համաձայնել են ժամանակավորապես հյուրընկալել Աֆղանստանի 5000 քաղաքացիների: Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը:

«Տարհանվողներն ԱՄՆ օդանավերով առաջիկա օրերին Քաբուլից կտեղափոխվեն ԱՄԷ»,- հայտնել են նախարարությունից:

ԱԳՆ-ից Reuters-ին հայտնել են նաև, որ փախստականներն իրենց երկրում կմնան 10 օր:

Ավելի վաղ Աֆղանստանից փախստականներին ժամանակավոր կեցություն տրամադրելու պատրաստակամության մասին էր հայտնել նաև Կոլումբիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով