Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են

2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են:
 
Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվում են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում:
 
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
 
Մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն