Արցախի ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

Արցախի ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:

Մասնավորապես, օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 19 ճանապարհատրանսպորտային պատահար: 1-02 հերթապահ մասում գրանցված հաղորդումների մասով դեպքի վայր են մեկնել ոստիկանության և ճանապարհային ոստիկանության ծառայողները:
 
Վիճակագրությունը և դրա վերլուծությունը ցույց է տալիս, որ զոհերով կամ մարմնական վնասվածքներով ուղեկցվող ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի են ունենում արագության ռեժիմի խախտման և վարորդի անսթափ լինելու հետևանքով։
 
Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:
 
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են իրականացնել ուժեղացված վերահսկողության: 
 
Արցախի ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն