2021-08-23-1befe2b0-92a5-49d7-beba-02cec76b15d7.jpg

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացվել |1lurer.am|

1lurer.am: «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի:

Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում էր կրկին կալանավորել Արմեն Չարչյանին: Դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը հոդվածով: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն