ՀԱՊԿ-ի երկրներում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման որոշումը համաձայնեցում Է պահանջում. Ստանիսլավ Զաս |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանին հարեւան՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների տարածքում ԱՄՆ-ի զորքերի տեղաբաշխման հնարավորության հարցը պետք Է համաձայնեցվի, այդ թեման կարգավորվում Է կազմակերպության կանոնադրությամբ: Օգոստոսի 23-ին կայացած առցանց ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մեզ մոտ այդ հարցը կարգավորվում Է ՀԱՊԿ-ի կանոնադրության յոթերորդ հոդվածով: Այդ բոլոր հարցերն, անշուշտ, պետք Է քննարկվեն կազմակերպությունում, եւ (պետք Է) ընդունվեն համաձայնեցված որոշումներ»,- ասել Է կազմակերպության գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով