Առողջապահության նախարարի տեղակալը հրաժարական է ներկայացրել

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հրաժարականի մասին․

«Այսօրվանից դադարեցնում եմ աշխատանքս որպես առողջապահության նախարարի տեղակալ: Պետական համակարգում  շուրջ 10 տարի տևող ծառայությունս շարունակելու եմ այլ ոլորտում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և ենթակա հիմնարկների աշխատակիցներին՝ անձնական և մասնագիտական նվիրումի համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում առողջապահական համակարգի 40000-ից ավելի աշխատակիցներին, որոնք կատարել են իրենց պարտքը՝ երկրի և առողջապահական համակարգի բարդ ժամանակաշրջաններում` համավարակի և պատերազմի պայմաններում:

Առողջապահության ոլորտում շուրջ 3 տարի տարբեր օղակներում աշխատելու ընթացքում առաջնորդվել եմ Մարդու բարձրագույն արժեք լինելու սահմանադրական դասակարգմամբ, առողջության պահպանման և կյանքի անսակարկելի իրավունքների գերակայությամբ:

Ելնելով վերոնշյալից՝ ծառայությանս ընթացքում ղեկավարվել եմ մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով, փորձել եմ առավելագույնս իրացնել նախարարության կանոնադրական նպատակները՝ ուղղված մարդու և հանրության առողջության պահպանմանը, բժշկական օգնության հասանելիության և մատչելիության ապահովմանը:

Նախարար  Անահիտ Ավանեսյանին և նախարարության ղեկավար անձնակազմին մաղթում եմ բազում հաջողություններ պաշտոնավարման ընթացքում և հայտնում եմ պատրաստակամությունս աջակցել ձեր կողմից վարվող մարդակենտրոն առաքելությանը, որտեղ էլ կգտնվեմ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով