tert.am: Վրաստանի հարավային Քվեմո Քարթլի մարզում՝ Հայաստանի հետ սահմանի մոտակայքում, օգոստոսի 25-ի երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը՝ ներկայացնելով Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի մամուլի ծառայության տվյալները, տարերային աղետի ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ:
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 09:31-ին (համընկնում է երևանյան ժամանակի հետ):