factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հաստատում է, որ զինծառայող Ջաբիլ Բաբաևն անցել է Արցախի սահմանը և գտնվում է հայկական կողմում։ Գերատեսչությունը նշում է, որ զինծառայող Բաբաևն ինքնակամ լքել է Գանձակի՝ Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։
«Ադրբեջանական բանակի զինծառայող Ջամիլ Բաբաևն ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։ Զինծառայող Բաբաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն»,- ասվում է հայտարարությունում, որը վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, չի նշում, թե հոգեկան խնդիրներ ունեցող անձն ինչպես կարող է ծառայել բանակում։ Չի հաղորդվում նաև, թե ինչպես է նա Գանձակի հիվանդանոցից հասել Մարտակերտ։