Կառավարությունը 7.6 մլրդ դրամ հատկացրեց 51.1կմ ավտոճանապարհ հիմնանորոգելու համար, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 37.3կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 13.8կմ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.4մլրդ դրամ, որից 1.2 մլրդը բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը կհատկացվի որպես միջպետական վարկ: