Կառավարությունը 25.7 մլն դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզում՝ (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատված՝ 40 կմ) սեպտեմբերի 19-ին «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման համար:
Նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը:
Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, իսկ երկրորդ տարիքային խումբը՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։