ՓԾ տնօրենը խորհրդակցություն է անցկացրել, մատնանշել թերություններ և հանձնարարել դրանք վերացնել սեղմ ժամկետներում. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների, Երևանի և մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների (ՀՓՋ) պետերը:

Հանդիպման նպատակն աշխատանքային գործընթացների քննարկումն էր: ՓԾ տնօրենը մատնանշել է կոնկրետ թերություններ և հանձնարարել դրանք վերացնել առավելագույն սեղմ ժամկետներում: Ա. Գասպարյանը բարձր է գնահատել Սևանա լճում ՀՓՋ-ների և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի գործունեությունը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման և պատշաճ հսկողություն սահմանելու առումով:

ՀՓՋ-ների շենքային պայմանների վերաբերյալ զեկուցել են ծառայության տնօրենի տեղակալներ Կարապետ Մանուկյանը և Տիգրան Պետրոսյանը: Նշվել է, որ 11 շինություն այսօրվա դրությամբ հիմնովին վերանորոգման կարիք ունի:

ՓԾ ղեկավարը հանձնարարել է շարունակել ուշադրության տակ պահել նաև COVID-19 համավարակի դեմ տարվող աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության և աշխատանքի արդյունավետության բարձրացման առնչությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով