Օգոստոսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք

Օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240,953 դեպք, որոնցից 225,963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1,524,481 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6995 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: Ունենք 370 առողջացած, մահվան 16 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն