Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում ճանապարհի հսկողությունն իրականացնելու են ռուս սահմանապահները․ Կապանի համայնքապետ

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ օգոստոսի 27-ի ժամը 20:00-ի դրությամբ վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի  երթևեկությունը:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել:

«Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով