Անահիտ Ավանեսյանն ընդունել է Լիոնի համալսարանի պրոֆեսոր, վիրաբույժ Արամ Ղազարյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հյուրընկալել է Լիոնի համալսարանի պրոֆեսոր, վիրաբույժ Արամ Ղազարյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
 
Ողջունելով մեծանուն բժշկին՝ նախարարը նշել է, որ այսօր առավել, քան գնահատելի ու կարևոր է մեր հայրենակցի Հայաստանում ծավալվող հայրենանվեր գործունեությունը. վիրահատություններ, որ էականորեն կարող են փոխել պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած մեր զինվորների կյանքի որակը։
 
44-օրյա պատերազմի և հաջորդող ամիսների ընթացքում Արամ Ղազարյանի արդեն 7-րդ այցն է Հայաստան։ Եվ ամեն անգամ բժիշկն այցելում է իր ֆրանսիացի գործընկերների՝ վիրաբույժների, ռեաբիլիտոլոգների, անեսթեզիոլոգների, ինֆեկցիոնիստների հետ, իրականացնում բացառիկ վիրահատություններ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ մանր նյարդերի վերականգնման համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերման հնարավորությունը, ինչպես նաև հայ բժիշկների շարունակական կրթության և կատարելագործման ծրագրերը՝ Լիոնի համալսարանի աջակցությամբ։
 
Կողմերը պայմանավորվել են հոկտեմբերին այս կապակցությամբ կնքել փոխգործակցության հուշագիր։
 
Նշենք, որ Արամ Ղազարյանն աշխարհում առաջին և դեռ միակ վիրաբույժն է, որն իրականացրել է զույգ վերին վերջույթների փոխպատվաստում ուսային հոդերի մակարդակից։ Նա 1988 թվականի երկրաշարժից ի վեր պարբերաբար այցելում է Հայաստան և վիրահատություններ իրականացնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով