Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Փրկարարներն այն տեղափոխել են Ստեփանակերտ։ Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս տարհանված աճյունների թիվը դարձավ՝ 1652»,- նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն