2021-08-29-02a247b4-a3ea-4579-bdb3-1fe787683b04.jpg

Սոթքի հատվածում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն՝ շուրջ երկու ժամ․ՊՆ

Օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։

 Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։ Հայկական կողմից տուժածներ չկան, հայտնում է ՊՆ-ն։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն