Բայդենը նախազգուշացրել է Քաբուլի օդանավակայանում հնարավոր ևս մեկ պայթյունի մասին |tert.am|

tert.am: Քաբուլի օդանավակայանում, ամենայն հավանականությամբ, ևս մեկ պայթյուն է տեղի կունենա: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հղում անելով հրամանատարներին:

Վերջինս նշել է, որ հրամանատարների խոսքով՝ պայթյունը կարող է տեղի ունենալ կիրակի: ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ օդանավակայանի մոտակա տարածքներից «հստակ, իրական վտանգի» պատճառով:

ԱՄՆ-ն շարունակում է տարհանում իրականացնել Աֆղանստանի մայրքաղաքից, մինչդեռ Մեծ Բրիտանիայի զորքերը, դիվանագետներն ու պաշտոնյաներն արդեն հեռացել են Քաբուլից:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով