Դոնբասում տիրող հակամարտությունը չի խանգարում Ուկրաինայի՝ դաշինք մտնելուն. ՆԱՏՕ |tert.am|

tert.am: Ուկրաինայի արևելքում տիրող հակամարտությունը չի խոչընդոտում երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալուն, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրում չկա կետ, որը դա թույլ չի տալիս:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը: Վերջինս հայտնել է, որ Ուկրաինան մտադիր է շարունակել ՆԱՏՕ-ի «համերաշխության և աջակցության քայլերը»՝ որպես օրինակ բերելով Սև ծովում անցկացվող զորավարժությունները:

«ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան պայմանագրում նման կետ չկա: Ի դեպ, վերջիվերջո, դաշնակիցները պետք է վստահ լինեն, որ նոր անդամի ներգրավումը կուժեղացնի դաշինքի անվտանգությունը: Այդ իսկ պատճառով էլ այդ որոշումը հավաքական կերպով է ընդունվում»,- ասել է Վիննիկովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով