hetq.am: Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնելու, 62 շիրակցիների գերի ընկնելու գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր մերժել է փոխգնդապետին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպաններից Սյուզաննա Խչեյանը։
Հիշեցնենք, որ Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնելու, այս տարածքներում 62 անձանց գերի ընկնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ղազարյանին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրված, որոնց թվում՝ զենք գործադրելուց հրաժարվելը, հրաման չկատարելը, մարտական դիրքը թողնելը։
Վերջինս մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա պաշտպաններ Վահան Հովհաննիսյանն ու Սյուզաննա Խչեյանը համոզված են, որ Ղազարյանին մեղադրանք առաջադրելով՝ իշխանությունները պարզապես փորձում են պարտության և վերը նշված գյուղերը հանձնելու մեղքը բարդել Ղազարյանի վրա։
Երեկ Ղազարյանն ու պաշտպանները հանդիպում են ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում որոշ մանրամասներ են պատմել։ Մասնավորապես՝ ըստ պաշտպանական կողմի՝ պատերազմից հետո՝ դեկտեմբեր ամսին Արսեն Ղազարյանն իր ենթակա շուրջ 100 անձից կազմված զորամիավորմամբ մեկնել է Հադրութի շրջանի Հին Թաղերի ու և Խծաբերդի դիրքեր, որտեղ անձնակազմը տեղակայվել է Ղազարյանի վերադասի հրամանի հիման վրա։ Տեղաբաշխումը, Ղազարյանի պնդմամբ, եղել է այնպիսին, որ ենթակա ստորաբաժանումների հետ, որոնց մեջ են եղել գերի ընկած անձինք, կապը կտրվել է, իսկ թե ինչ հանգամանքներում են 62 անձինք գերի ընկել, Ղազարյանին հայտնի չէ։
Շարունակությունը՝ hetq.am-ում