Կորոնավիրուսային իրավիճակը գնալով ծանրանում է. 700 պացիենտ գտնվում է ծանր, 125-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. փոխնախարար |armtimes.com|

armtimes.com: Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը:

«Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։

Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են (87%)։

Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

Շտապ օգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»,- նշել է փոխնախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն