ՀԱՊԿ-ը Աֆղանստան զորքեր ուղարկելու մտադրություն չունի |azatutyun.am|

azatutyun.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Աֆղանստան զորքեր ուղարկելու մտադրություն չունի, այսօր հայտարարել է այդ կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Հնչող մտավախություններն անհիմն են։ ՀԱՊԿ-ը բացառապես պաշտպանական ռազմա-քաղաքական կառույց է։ Այն կարող է կոլեկտիվ պաշտպանական ուժերը կիրառել բացառապես իր պատասխանատվության գոտում», – հայտարարել է Զասը։

Այսօր ավելի վաղ Աֆղանստանում ստեղծված կացությանն անդրադարձել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Այդ երկրում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Մարդիկ փորձում են փախչել Աֆղանստանից անգամ սեփական կյանքի գնով», – նշել էր Շոյգուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով