Քրգործի շրջանակում Արցախի պետբյուջե է վերականգնվել ավելի քան 194 մլն դրամ գումար. ԱՀ դատախազություն

Քրգործի շրջանակում Արցախի պետբյուջե է վերականգնվել ավելի քան 194 մլն դրամ գումար:

Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից՝ մանրամասնելով.

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող՝ ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 345-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթուղթ կեղծելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցված քրեական գործով պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական բյուջե է վերադարձվել ավելի քան 194․000․000 դրամ գումար։

Դատախազությունից  հայտնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն