Տեղահանված քաշաթաղցիները պահանջում են իրենց կորցրած տների փոխհատուցում․ բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց |tert.am|

tert.am: Տեղահանված քաշաթաղցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են իրենց կորցրած տների փոխհատուցում, քանի որ տան վարձավճարները թանկացել են, իսկ պետության տված գումարը չի բավականացնում։

«Առաջնահերթ խնդիր է տեղահանված բնակիչների բնակարանների հարցերի լուծումը, հետո կորցրած այգիների, մեքենաների փոխհատուցման հարցը։ Ինչպես մեզ, այնպես էլ օրինակ՝ Աբովյանում վատթար պայմաններում ապրող 20 ընտանիք տան տերերը  ժամանակ են տվել, որ ազատեն։ Ոչ ոք Երևանում տուն չի ուզում, պատրաստ են մարզերում ապրել, միայն թե իրենց բնակարանը լինի, որ դրսում չհայտնվեն։ Մոտ 10 հազար բնակիչը է տեղահանվել Քաշաթաղից, եթե չեմ սխալվում, մոտ 40 երիտասարդ ընտանիք Արցախի գյուղեր է տեղափոխվել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բնակիչը նաև տեղեկացրեց, որ իրականացնում են ստորագրահավաք Կառավարությանը ներկայացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն