Հայաստանը համալրվել է պատվաստանյութերի համար անհրաժեշտ սառնարաններով |armenpress.am|

armenpress.am: Նախորդ տարի Հայաստանում պատվաստանյութերի համար չկային սառնարանային պայմաններ, սակայն վերջին ամիսներին դրանք համալրվել են:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին երկիրն արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանն ու բաշխմանը: Նման պատվաստանյութերի թվին է պատկանում, օրինակ, Pfizer-ի պրեպարատը: Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութեր Հայաստանում լինելու են, բայց կոնկրետ ժամանակահատվածները դեռ հայտնի չեն»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ մարդիկ մեր երկրում այժմ ավելի շատ են տեղեկացված պատվաստանյութերի մասին:

«Նրանք տեսնում են, որ իրենց աշխատակիցը, հարևանը, բարեկամը պատվաստվում են, և նրանց ոչինչ չի պատահում»,- նշեց նախարարը՝ նկատելով, որ մարդկանց մոտ վստահությունը բարձրանում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով