Իսպանիայի քաղաքական ու մշակութային գործիչները շնորհավորել են Արցախի անկախության առիթով |1lurer.am|

1lurer.am: Իսպանիայից համաշխարհային քաղաքական ու մշակութային ոլորտի ականավոր գործիչները շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ:

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Արցախի անկախության 30-ամյակը:

«Պատերազմի վայրագություններից տառապած այս ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն»,- գրել է Ջոն Ինյարիտուն:

Իսպանիայի քաղաքական գործիչ Ռաֆաել Լառեինան անկախության տոնի կապակցությամբ նույնպես շնորհավորել է արցախցիներին: Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.

«Արցախի անկախության 30-ամյակի առիթով միանում եմ այս երկրի բոլոր բարեկամների բարեմաղթանքներին: Կիսում եմ ներկա իրավիճակի վերաբերյալ նրանց մտահոգություններն ու Եվրամիությանը կոչ անում հրաժարվել իր պասիվ դիրքորոշումից՝ ի դեմս Արցախի դեմ թուրք-ադրբեջանական սպառնալիքի»,-հայտարարել է քաղաքական գործիչը:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն