Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին, որը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում անցած գիշեր Աթենքում 3:2 հաշվով հաղթեց Հունաստանի ընտրանուն:
Նա մասնավորապես գրել է․
«Երկու խաղում 6 գոլ եւ երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով:)»