hetq.am: Ֆրանսիայում ութ շաբաթ անընդմեջ ընթանում են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր։ Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 4-ին ֆրանսիական քաղաքների փողոցներ է դուրս եկել ավելի քան 140 հազար մարդ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը։
Փարիզում բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 18 հազար մարդ, Մոնպելիեում՝ 6000, Ավինյոնում՝ 4000։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի ողջ տարածքում այդ օրը տեղի է ունեցել 215 բողոքի ակցիա։ Այս տարվա հուլիսին և օգոստոսին բողոքի ցույցերին, ընդհանուր առմամբ, մասնակցել է մինչև 200 000 մարդ։
Ֆրանսիայի քաղաքացիների դժգոհության հիմնական պատճառը կապված է «առողջության անձնագրերի» հետ։ Ընդորում, սոցիալական հարցումների տվյալներով, որը սեպտեմբերի 3-ին հրապարակել է Le Figaro-ն, ֆրանսիացիների 67 %-ն աջակցում է այդպիսի միջոցների ներդրմանը։
Շարունակությունը՝ hetq.am-ում։