Սաակաշվիլին հայտարարել է ՏԻՄ ընտրություններին Վրաստան վերադառնալու մասին |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայրենիք է վերադառնալու տեղական իշխանության մարմինների ընտրություններին ընդառաջ, որոնք նշանակված են հոկտեմբերի 2-ին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին գործիչն ինքն է հայտնել սոցցանցի իր էջում:  

«Ցանկանում եմ ասել, որ անձամբ եմ գալու այդ ընտրություններին Վրաստան, նաև ցանկանում եմ կոչ անել արտասահմանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին. «Ով հնարավորութուն ունի, ընտրությունների օրն արձակուրդ վերցրեք, հետաձգեք ձեր գործերը և ով կարող է ցամաքով, օդով, գնանք Վրաստան»»,- ասել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում:

   

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն