2021-09-06-fb7522c2-0677-46f4-b068-0d8c9aaf8798.jpg

Շիրակի մարզում սեպտեմբերի 7-ին ջրանջատում կիրականացվի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կողմից ջրագծերում ջրաչափական սարքերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 7-ի ժամը 10.00-17.00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Անուշավան, Փանիկ, Սպանդարյան, Սարալանջ, Նորաշեն, Մեղրաշեն, Հառիճ, Նահապետավան, Գետափ, Հայկասար և Տուֆաշեն գյուղերի ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն